Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեծ հիաս­թա­փու­թ­յան թա­վիշն ու աս­տա­ռը

Մեծ հիաս­թա­փու­թ­յան թա­վիշն ու աս­տա­ռը
24.04.2020 | 00:38
ՀՀ իշ­խա­նու­թյունն ամ­փո­փում է գոր­ծու­նեու­թյան եր­կու տա­րին, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­կու լայ­վե­րով ներ­կա­յաց­րեց հա­սա­րա­կու­թյան «Մեծ հիաս­թա­փու­թյուն­նե­րի» պատ­կե­րը, որ իր գնա­հա­տա­կա­նով, թերևս, մեծ հիա­ցում­նե­րի պատ­ճառ պի­տի լի­ներ: Չանդ­րա­դառ­նա­լով «Մեծ հիաս­թա­փու­թյան քար­տե­զի» բո­լոր կե­տե­րին ու բո­լոր «բնա­կիչ­նե­րին», որ եր­կու տա­րի ա­մեն օր գոր­ծող անձ են ե­ղել հրա­պա­րա­կա­յին աս­պա­րե­զում, ար­ձա­նագ­րեմ «մեծ հիաս­թա­փու­թյուն­նե­րի» աս­տա­ռը, ի­մա՝ ի­րա­կան պատ­կե­րը.
1. ՀՀ վար­չա­պե­տը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պատ­կե­րաց­նում է աշ­խար­հից կտր­ված, մե­կու­սի տա­րածք, ան­մար­դաբ­նակ կղ­զի, որ­տեղ ստե­րիլ պայ­ման­ներ են՝ իր մեծ ծրագ­րե­րը կյան­քի կո­չե­լու հա­մար, բայց չու­նի ոչ մի կոնկ­րետ ծրա­գիր՝ ոչ Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման, ոչ տն­տե­սու­թյան զար­գաց­ման, ոչ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի բա­րե­փո­խում­նե­րի: Բո­լոր «ծրագ­րե­րի» ու «բա­րե­փո­խում­նե­րի» հիմ­քում ըն­թա­ցիկ հար­ցեր լու­ծե­լու ցան­կու­թյունն է՝ օր­վա, բայց ոչ՝ երկ­րի ու ժա­մա­նա­կի: Իսկ դա բու­մե­րանգ է, որ վե­րա­դառ­նա­լու է:
2. ՀՀ վար­չա­պե­տը մե­ծա­գույն հիաց­մուն­քով առ սե­փա­կան ան­ձը՝ շա­րու­նա­կում է վս­տա­հել ու հա­վա­տալ միայն ինքն ի­րեն և իր անս­խա­լա­կա­նու­թյա­նը, ի­մա՝ մե­սիա, Հի­սուս լի­նե­լուն ու իր ա­ռա­քե­լու­թյա­նը, ու դա նրա ոչ միակ մո­լո­րու­թյունն է:
3. ՀՀ վար­չա­պե­տի «հիաս­թա­փու­թյան մեծ քար­տե­զի» բո­լոր բնա­կիչ­նե­րը ա­ռա­վե­լա­գույնս 1000-2000 մարդ են, հա­մե­մա­տեք ՀՀ բնակ­չու­թյան թվի հետ ու ինք­ներդ պա­տաս­խա­նեք հար­ցին՝ ո՞վ պի­տի մտա­ծի մնա­ցած­նե­րի մա­սին և ու՞մ վար­չա­պետն է նա՝ ողջ գեր­լե­գի­տի­մու­թյամբ հան­դերձ:
4. ՀՀ վար­չա­պե­տը իշ­խա­նու­թյան եր­րորդ տա­րում դեռ չի պատ­կե­րաց­նում, որ իր գլ­խա­վոր խն­դի­րը ՀՀ ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅՈՒՆՆ է, այդ տն­տե­սու­թյան ԶԱՐ­ԳԱ­ՑՈՒ­ՄԸ, ի­մա՝ տն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քի փո­փո­խու­թյու­նը, կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի հա­մա­պա­տաս­խա­նե­ցու­մը գո­յու­թյուն ու­նե­ցող ռե­սուրս­նե­րի թե­լադ­րած ի­րա­կան գե­րա­կա­յու­թյուն­նե­րին, ոչ թե մի­ֆա­կան պատ­կե­րա­ցում­նե­րին ու տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան մի­ֆա­կան ցու­ցա­նիշ­նե­րին: Ան­գամ կո­րո­նա­վի­րու­սի պար­տադ­րած ճգ­նա­ժա­մով կաթ­վա­ծա­հար՝ զբո­սաշր­ջու­թյու­նը, սպա­սարկ­ման ո­լոր­տը նրան չհա­մո­զե­ցին, որ ար­դյու­նա­վետ տն­տե­սու­թյունն այն է, ինչ ար­տադ­րանք է տա­լիս: Որ Հա­յաս­տա­նը չպետք է լի­նի հումք ար­տա­հա­նող, ինչ­պես «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» օ­րոք էր, այլ՝ ԱՊ­ՐԱՆՔ: Եվ հում­քից ապ­րանք շղ­թան ոչ միայն ա­վե­լի ձեռն­տու է ֆի­նան­սա­պես, այլև աշ­խա­տա­տեղ է ա­պա­հո­վում: Նվա­զա­գույ­նը ար­տա­ռոց է, որ իր մեծ հիաս­թա­փու­թյուն­նե­րի քար­տե­զում վար­չա­պե­տը բնա­կեց­րել է ում ա­սես, բայց «մո­ռա­ցել է» տես­նել ու ար­ձա­նագ­րել մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յին, որ աշ­խա­տանք է ու­զում: Դա ար­դեն հա­կա­պո­պու­լիզմ է;
5. ՀՀ վար­չա­պե­տը հիաց­մուն­քով շա­րու­նա­կում է շեր­տա­վո­րել հա­սա­րա­կու­թյու­նը, բո­լոր բա­ժա­նում­նե­րը հիմ­քում ու­նեն միայն մեկ ու­ղիղ գիծ, ո­րից աս­դին նա ինքն է, իր քայ­լած­ներն ու ի­րեն փա­ռա­բա­նող­նե­րը, ան­դին՝ բո­լո­րը, որ չեն կի­սում ան­պա­րա­գիծ հիա­ցու­մը իր ան­ձով: Նա խո­րա­պես հա­մոզ­ված է, որ ով ի­րե­նով հիա­ցած չէ ու ի­րեն չի հա­վա­տում, ծա­ռա­յում է ա­ներ­փե­սա­յա­կան հա­մա­կար­գի վե­րար­տադ­րու­թյա­նը: Սա ան­հիմն մո­լո­րու­թյուն է. բա­ցի նո­րօ­րյա Հի­սու­սից, «ռո­բա­սեր­ժա­կան սպա­սար­կու­նե­րից», կան հա­զա­րա­վոր մար­դիկ, որ խո­րա­պես ան­տար­բեր են բո­լո­րի նկատ­մամբ, պար­զա­պես ու­զում են ապ­րել ու աշ­խա­տել, և հա­մա­րում են, որ Սահ­մա­նադ­րու­թյամբ ու­նեն այդ ի­րա­վուն­քը: Կա նաև քա­ղա­քա­կան հատ­ված, որ բնավ չի կի­սում ոչ նախ­կին­նե­րի, ոչ ներ­կա­նե­րի տե­սա­կետ­նե­րը, ու­նի իր կար­ծի­քը և հա­մա­րում է, որ տե­սա­կետ ու­նե­նա­լը նույն­պես Սահ­մա­նադ­րու­թյամբ ե­րաշ­խա­վոր­ված ա­զա­տու­թյուն է: Վեր­ջա­պես՝ հա­զա­րա­վոր մար­դիկ կան, որ չեն կի­սում կար­ծի­քը, թե Հա­յաս­տա­նում, կամ/կամ է՝ կամ Նի­կո­լը, կամ Սեր­ժը: ՈՒ պետք չէ ան­վերջ հա­սա­րա­կու­թյա­նը վա­խեց­նել, սպառ­նալ, շան­տաժ ա­նել նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձով, գործ ա­նել է պետք՝ նախ­կին չդառ­նա­լու հա­մար:
6. Իշ­խա­նու­թյան եր­րորդ տա­րում ՀՀ վար­չա­պե­տը չի ըն­դու­նում, որ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը միայն զեն­քեր գնել չէ՝ ու­ժեղ տն­տե­սու­թյուն է +ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն+մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն+ ազ­գա­յին շա­հե­րի գի­տակ­ցու­թյուն ու պաշտ­պա­նու­թյուն՝ ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գով:
Ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է, որ իշ­խա­նու­թյու­նը ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի ձևա­վո­րող կդառ­նա: Նախ՝ իշ­խա­նու­թյու­նը չի պատ­կե­րաց­նում՝ ինչ է ազ­գա­յի­նը: Չի ըն­կա­լում, որ հա­մազ­գա­յի­նի, տրան­սազ­գա­յի­նի, վե­րազ­գա­յի­նի հիմ­քում էլ դր­ված է ԱԶ­ԳԱ­ՅԻ­ՆԸ: Դա­տե­լով եր­կու տար­վա փոր­ձից՝ ազ­գա­յի­նը Հա­յաս­տա­նում Մել Դա­լու­զյա­նին նվիր­ված ֆիլ­մի 20 տո­կոսն է, բայց ոչ Ար­տա­վազդ Փե­լե­շյա­նը: Ազ­գա­յի­նը «Հու­զանք ու զանգն» է, բայց ոչ Նա­րե­կա­ցին, ոչ Թու­մա­նյա­նը, ոչ Տե­րյա­նը, ոչ Չա­րեն­ցը, ոչ Մաթևո­սյա­նը, ոչ էլ ա­ռա­վել ևս ար­վես­տա­գետ­նե­րը, որ ապ­րել, գրել, նկա­րել, նա­խագ­ծել, ե­րաժշ­տու­թյուն են գրել, բե­մադ­րել ու բեմ են բարձ­րա­ցել, եր­գել ու պա­րել են նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի իշ­խա­նու­թյան օ­րոք: Պապ թա­գա­վո­րի կեր­պա­րի միա­կող­մա­նի մեկ­նու­թյու­նից բա­ցի իշ­խա­նա­կան միտ­քը պատ­մու­թյան մեջ այն­քան չի խո­րա­ցել, որ բա­ցա­հայ­տի՝ հա­յերն ու­նե­ցել են նաև այլ թա­գա­վոր­ներ՝ ա­սենք՝ Տր­դատ Մե­ծը, Տիգ­րան Մե­ծը, Լևոն Վե­ցե­րոր­դը:
7. ՀՀ վար­չա­պե­տը, ու­րեմն և ամ­բողջ իշ­խա­նու­թյու­նը, չի ըն­կա­լում, որ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին միայն Վե­հա­փա­ռի ան­ձը չէ, կամ Մայր Ա­թո­ռի ֆի­նանս­նե­րը, հայ հա­վա­տա­ցյալ­ներն են Հա­յաս­տա­նում ու ամ­բողջ աշ­խար­հում: Եվ ԱՅԴ ե­կե­ղե­ցու հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սկ­սում են «Հայր մեր»-ով, ոչ թե «քա­ղա­քա­ցի Կտ­րիճ Ներ­սի­սյա­նով»: Հա­րյու­րա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­ներ ու հե­ղաշր­ջում­ներ են ե­ղել աշ­խար­հում՝ ա­մեն եր­կիր իր պատ­մու­թյան մեջ տաս­նյակ­նե­րով կհաշ­վի՝ սկ­սած պա­լա­տա­կան հե­ղաշր­ջում­նե­րից մինչև պե­տա­կա­նը, հե­ղա­փո­խու­թյուն­ներն էլ՝ ա­րյու­նո­տից մինչև թավ­շե, բայց ե­կե­ղե­ցին կա ու լի­նե­լու է ան­սա­սան սյուն՝ պե­տա­կա­նու­թյան հա­մար: Ա­մե­նուր: Հա­յաս­տա­նում հաս­տա­տա­պես: Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին միայն հայ­րա­պե­տա­կան թե­մե­րը չեն, զբո­սաշր­ջու­թյան խայծ հա­զա­րա­մյա խո­նարհ­ված ու հո­յա­կերտ վան­քերն ու մա­տուռ­նե­րը, սր­բա­զան մա­սունք­նե­րը չեն, ՀԱՅ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆՆ է, սփյուռքն է ու յու­րա­քան­չյուր հա­վա­տա­ցյալ հա­յի հույսն ու հա­վա­տը առ Աստ­ված: Հի­մա Աստ­ծո՞ հետ էլ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պար­զա­բան­ման գոր­ծըն­թաց է սկս­վե­լու, թե՞ կբա­վա­րար­վենք քրեա­կան գոր­ծե­րով ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րի նկատ­մամբ: Ոչ մի հե­ղա­փո­խու­թյուն չի նշա­նա­կում հոգևոր իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյուն, դա գե­րա­գույն աբ­սուրդ է, ո­րով տա­ռա­պել են Կա­յիա­փա­յից մինչև Լե­նինն ու Ստա­լի­նը, բայց ոչ մի ժո­ղովր­դա­վա­րա­կան երկ­րի իշ­խա­նու­թյուն իր ե­կե­ղե­ցուն պա­տե­րազմ չի հայ­տա­րա­րել: Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կա­թո­ղի­կոս­նե­րին՝ Գրի­գոր Լու­սա­վոր­չից Գևորգ Հին­գե­րորդ, տան­ջել են, պա­տանդ են պա­հել, թու­նա­վո­րել են, խեղ­դել, մատ­նագ­րեր գրել այլևայլ ար­քու­նիք­ներ, թա­լա­նել են ե­կե­ղե­ցին, ու­նեց­ված­քը բռ­նագ­րա­վել, հոգևո­րա­կան­նե­րին սպա­նել են, ե­ղել է՝ ու դա պատ­մու­թյուն է, որ պի­տի ու­սու­ցան­վի, որ չկրկն­վի: Իսկ իշ­խա­նու­թյու­նը պար­տա­վոր է նպաս­տել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հզո­րաց­մա­նը, ո­րով­հետև պե­տա­կա­նու­թյան հզո­րու­թյունն է:
8. ՀՀ վար­չա­պետ, նախ­կին լրագ­րող ու խմ­բա­գիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը ու­րիշ­նե­րի պատ­մե­լով չէ, որ գի­տի ինչ­պես թերթ պա­հել: Ժա­մա­նակ­նե­րը, ի­հար­կե, փոխ­վել են, բայց՝ միայն տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման ա­ռու­մով: Մա­մու­լը թանկ հա­ճույք է: Այդ­պես է լրատ­վա­մի­ջո­ցը դառ­նում քա­րոզ­չա­մի­ջոց: Բայց երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը լր­ջո­րեն ա­սում է, որ մտա­ծում է հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո լրատ­վա­մի­ջոց­նե­րի ա­պա­գա­յի մա­սին, նվա­զա­գույ­նը ծի­ծա­ղե­լի է: Կա աշ­խար­հի փորձ, հե­ծա­նիվ հնա­րել պետք չէ: Լրատ­վա­մի­ջո­ցը կա­րող է ինք­նա­ծախ­սա­ծած­կումն ա­պա­հո­վել ու նույ­նիսկ շա­հույթ բե­րել, ե­թե ա) ու­նի հո­վա­նա­վոր կամ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն է, բ) տպագ­րում, հրա­պա­րա­կում կամ հե­ռար­ձա­կում է գո­վազդ: Եր­րորդ տար­բե­րակ մարդ­կու­թյու­նը չի հնա­րել: Հա­մե­նայն դեպս՝ այն լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մար, որ ի­րենց տա­րեգ­րու­թյու­նը հա­րյու­րա­մյակ­նե­րով են հաշ­վում: Ե­թե հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­րաստ­վում է ա­ռա­ջին տար­բե­րա­կը բա­ցա­ռել, մնում է այն­քան զար­գաց­նել տն­տե­սու­թյու­նը, որ լի­նի գո­վազ­դի մր­ցակ­ցա­յին շու­կա, ու լրատ­վա­մի­ջոց­նե­րը ապ­րեն գո­վազ­դի հաշ­վին: Մա­մու­լին պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լը ա­նի­մաստ է, նույ­նիսկ սոց­ցան­ցե­րի գո­յու­թյան պա­րա­գա­յում: Այդ պա­տե­րազ­մում ոչ ոք չի հաղ­թե­լու, հա­սա­րա­կու­թյունն է պարտ­վե­լու՝ կորց­նե­լով հա­վաստն ու վս­տա­հու­թյու­նը բո­լո­րի նկատ­մամբ:
9. Սփյուռ­քի հիմ­նա­հար­ցե­րի լուծ­ման եր­կու ձև է իշ­խա­նու­թյու­նը մինչև հի­մա դրսևո­րել՝ նա­խա­րա­րու­թյան փա­կում ու հանձ­նա­կա­տա­րի նշա­նա­կում և ՀՀ վար­չա­պե­տի ե­լույթ­նե­րը ար­տա­սահ­մա­նում հայ հա­մայն­քի հետ հան­դի­պում­նե­րում: Տա­րա­տե­սակ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ու սպա­սում­նե­րի հա­տույ­թում փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ոս­կի մի­ջի­նը գտն­ված չէ: Այն, որ սփյուռ­քը վա­ղուց հա­մախ­մբ­ված չէ ազ­գա­յին կա­ռույց­նե­րի շուրջ, 20-30 տար­վա ի­րո­ղու­թյուն է, և նո­րու­թյուն չէ: Հաս­տա­տա­պես Հա­յաս­տա­նում ո­րոշ­ված չէ նաև գեր­խն­դի­րը, որ­տեղ ակն­կալ­վում է սփյուռ­քի ա­ջակ­ցու­թյու­նը՝ հատ­կա­պես մեծ հա­մայ­նք­նե­րի՝ Ֆրան­սիա­յի, ԱՄՆ-ի: Հայտ­նի չէ նաև` ինչ է սփյուռքն ակն­կա­լում հայ­րե­նի­քից: Չեն կա­րող լի­նել ընդ­հան­րա­կան լու­ծում­ներ:
10. Իսկ օ­լի­գար­խիա՞ն: Եր­կու տա­րում իշ­խա­նու­թյու­նը միայն տե­սա­կա­վո­րել է օ­լի­գարխ­նե­րին՝ ո­մանք հա­մար­վում են «նոր ու յու­րա­յին» ո­մանք մնա­ցել են «հին ու հան­ցա­վոր»: Էք­սպ­րոպ­րիա­ցիա­յի՝ Վլա­դի­միր Ի­լյիչ ՈՒ­լյա­նո­վի տե­սու­թյան, Հա­յաս­տա­նում ի­րա­վի­ճա­կա­յին վե­րա­կան­գն­ման փոր­ձե­րը շա­րու­նակ­վում են օ­րեն­սդ­րա­կան մա­կար­դա­կով, ո­րից հե­տո կսկս­վի գործ­նա­կան մա­սը: ՈՒ դա վկա­յում է, որ իշ­խա­նու­թյունն իր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի մեջ խճճ­վել է ու չգի­տի՝ ո՞րն է գե­րա­կա՝ «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» դեմ պայ­քա՞­րը, թե՞ տն­տե­սա­կան զար­գա­ցու­մը: Հա­մադր­ման գի­տակ­ցու­թյուն չկա:
Իսկ ընդ­հան­րա­պես «Մեծ հիաս­թա­փու­թյան մո­դե­լա­վո­րու­մը» ի­մաստ կու­նե­նար լուրջ ըն­դու­նել, ե­թե գո­նե մեկ կոնկ­րետ հար­ցի կոնկ­րետ պա­տաս­խան տար, օ­րի­նակ, ե՞րբ է գյու­ղա­ցին սե­լիտ­րա ստա­նա­լու: Ո­չինչ, որ կան­խավ բո­լոր «հիաս­թափ­ված­նե­րը» նյու­թա­պաշտ, ա­նազ­նիվ ու ան­հե­ռան­կար մար­դիկ են ո­րակ­վում: Ո­չինչ, որ նա մեղ­մո­րեն սղա­լում է ազ­գա­կան­նե­րի ԱԺ-ում, ըն­կեր­նե­րի՝ կա­ռա­վա­րու­թյու­նում հայ­տն­վե­լը։ Ո­չինչ, որ չկողմ­նո­րոշ­վեց, թե ինչ իզմ ու­նի ՔՊ-ն ու հա­մոզ­ված է, որ որևէ իզմ ու­նե­նում են միայն որևէ երկ­րից վար­ձավ­ճա­րի դի­մաց, բա­ցառ­ված է, որ գա­ղա­փար լի­նի, սկզ­բունք կամ հա­մոզ­մունք: Բայց մի հարց կա՝ ին­չու՞ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մա­ռո­րեն, ա­մեն օր, ա­մեն հար­ցով ա­նընդ­հատ վե­րա­դառ­նում ու վե­րա­դարձ­նում ան­ցյալ, երբ ինքն էլ ար­դեն եր­կու տար­վա ան­ցյալ ու­նի: «Դմփ, դմփ, հու»-ից հե­տո: Մի հարց էլ կա՝ ի­րո՞ք վար­չա­պե­տը հա­մոզ­ված է, որ միայն այդ­քանն են «հիաս­թափ­ված­նե­րը»: Սա սկզ­բուն­քա­յին հարց է, պա­տաս­խա­նից է պարզ­վե­լու՝ վար­չա­պե­տին խա­բու՞մ են, թե՞ վար­չա­պետն է ինք­նա­խա­բեու­թյամբ զբաղ­վում: Ի­րա­կա­նում հիաս­թափ­ված­նե­րի ցան­կը կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րի չափ եր­կար կա­րող է լի­նել: Օ­րի­նակ՝ մար­դը, որ այ­սօր հա­ցի փող չու­նի, օ­րի­նակ՝ գյու­ղա­ցին, որ չի կա­րո­ղա­նում գար­նա­նա­յին աշ­խա­տանք­նե­րը սկ­սել՝ մեկ պա­րար­տա­նյութ չկա, մեկ ջուր, մեկ փող: Օ­րի­նակ՝ ար­տադ­րո­ղը, որ հե­ռան­կար չի տես­նում բիզ­նե­սի հա­մար: Օ­րի­նակ՝ պե­տա­կան ծա­ռա­յո­ղը, որ ջա­նա­դիր աշ­խա­տում է, բայց պարգևավ­ճար ստա­նում են միայն նո­րան­շա­նակ­նե­րը, իսկ ին­քը պի­տի կաշ­վից դուրս գա, որ ա­պա­ցու­ցի «դա­վա­ճան» չլի­նե­լը: Օ­րի­նակ՝ հենց ին­քը, որ վս­տահ է՝ Հի­սուսն է, ե­կել է լու­մա­յա­փոխ­նե­րին Սո­ղո­մո­նի տա­ճա­րի հրա­պա­րա­կից վռն­դե­լու, բայց վս­տահ չէ, որ «Իմ­քայ­լա­կան­նե­րը» հե­տո ա­վե­տա­րան­ներ կգ­րեն՝ ի՞նչ էր ին­քը քա­րո­զում Գյում­րիից Երևան քայ­լե­լիս, ո­րով­հետև չեն հա­վա­տում ոչ Հի­սու­սին, ոչ Նի­կո­լին: Պար­զա­պես գի­տեն՝ կա Նի­կոլ, կան ի­րենք, չկա Նի­կոլ, ի­րենք չկան:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. 1000 մե­ղա ցե­ղաս­պա­նու­թյան սր­բա­դաս­ված մե­կու­կես մի­լիոն զո­հե­րի հի­շա­տա­կին, այ­սօ­րը այն օ­րը չէր, որ այս ա­մե­նը գր­վեր, բայց՝ ստաց­վեց: ՈՒ կո­րո­նա­վա­րա­կի այս պատ­մու­թյունն ա­ռա­ջին ան­գամ փա­կեց Ծի­ծե­ռա­կա­բեր­դի դռ­նե­րը, բայց՝ կյան­քի ու ապ­րե­լու ի­րա­վուն­քի հա­մար: Եվ միայն երկ­րի վրա, իսկ եր­կն­քում այ­սօր հո­գե­հան­գիստ չէ միայն, այլև՝ վե­րա­դարձ Էր­գիր: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 4972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ